ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ապրիլի 12-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Իսրայելի քաղաքացի, 1964 թ. ծնված Մարինե Բ.-ին, ով 2011 թ. հուլիսի 25-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: