Մահվան ելքով պատահար Երևանի Շիրակի փողոցում
02.05.2017 14:21
ՃՏ պատահարներ
Մայիսի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/8 հասցեում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի լիցքավորող սարքին, այնուհետև էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 երիտասարդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 1990 թ. ծնված Արսեն Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: