Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 1-ին, ժամը 1.15-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 17.10-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Անտառուտ-Ամբերդ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Արարատի մարզի Դարակերտ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 141 տան դիմաց իրար են բախվել «Մերսեդես E 200», «Մերսեդես C 180» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ը կորցնելով կառավարումը` բախվել է թիվ 148 տան քարե պարսպին և վնասել դարպասն ու գազատար խողովակը:
«ԶԻԼ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 12.30-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան Գավառի Զորավար Անդրանիկի և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Տոյոտա Կորոլա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 10/Ա հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 2-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Հայկ Նահապետի փողոցում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Երեւանի Արամի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Պորշե» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 28-ին, ժամը 15.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհին`Մայիսյան գյուղի մոտակայքում, վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 9.00-ին, Երեւանի Սունդուկյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա եւ մոպեդ. մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 23.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 6.00-ին, Երեւանի Աճառյան և Առինջեցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները, «Ֆորդ»-ի ուղևորն ու «Հոնդա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի հատվածում, իրար են բախվել «Լեքսուս RX330» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Լեքսուս»-ի վարորդը եւ «ԳԱԶել»-ի 12 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 1-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան հետընթաց մոտեցել է Արմավիր գյուղի դպրոցի մոտ կայանված «DAF» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդի 17-ամյա որդու ձեռքը մնացել է երկու մեքենաների արանքում. տղան տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» եւ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան «Առինջ Մոլ» տանող ճանապարհին բախվել է «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Կորոլա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Շարիոտ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Շարիոտ»-ի ուղեւորուհին եւ «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Կրայսլեր» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվելով մայթեզրի քարերին՝ հայտնվել է խոտածածկ տարածքի վրա. ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 8.40-ի սահմաններում, «ԿամԱԶ-6520» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ. վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, ապա ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 22.10-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցից հիվանդանոց են տեղափոխել 63-ամյա տղամարդու: Տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի մակնիշը եւ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կառնուտ-Ախուրյան ճանապարհին կորցրել է կառավարումը եւ բախվել Ճամփեզրի ծառին. 36-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24-10» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան-Իշխանասար ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան-Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 67-ամյա ուղեւորուհին եւ ՎԱԶ-2121»-ի 7-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Պարզ լիճ տանող ճանապարհին «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենայի արգելակման համակարգը չգործելու պատճառով, դուրս է նետվել մեքենայից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել հողաթմբին:
Կատարվում է քննություն:
Հունիսի 30-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի եւ տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 9.30-ին, Երեւանի Ս.Դավթի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վաղարշյան փողոցի խաչմերուկում թիվ 69 երթուղու միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ. նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ. որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի Մխչյան գյուղի հատվածում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով հետեւից ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց և հարվածել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 14.00-ին, 82-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի Մայիսյան գյուղի հատվածում` անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 23.15-ին, հիվանդանոց է դիմել «Օպել»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Վերդյան փողոցում բախվել է ճափեզրյա պատին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ԳԱԶ-31105-102» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և տեղափոխել է նրան հիվանդանոց։ Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կապան համայնքի Սպանդարյան փողոցում դուրս եկել երթեւեկելի գոտուց և բախվել է էլեկտրասյանը. 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԳԱԶ-33022» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մ-16 միջպետական ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Կողբ գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: