Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 1-ին, ժամը 05.00-ին, Երեւանի Լուսավորչի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի եւ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 18-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 07.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Նար-Դոսի փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ՝ շինության. «ԲՄՎ»-ի վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եւ նրա երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 31-ին, ժամը 15.20-ին, Երեւանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21723»-ի վարորդը եւ 35-ամյա ուղեւորը եւ «Օպել»-ի 48-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 31-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 00.40-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Այվազովսկու փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու (տվյալները պարզվում են), որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 08.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աթոյան եւ Նոր Արեշի 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային եւ գլխիվայր շրջվել։
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 1-ին, ժամը 15.10-ին, «Տոյոտա Վիտս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային. «Օպել Աստրա»-ի 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: