Պարզաբանում
03.10.2015 10:37
Պարզաբանում
«Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում տեղ գտած՝ Երևանում քրեական աշխարհի ինչ-ինչ ներկայացուցիչների հավաքվելու վերաբերյալ հրապարակման կապացությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Թերթի վկայաբերած անձինք Հայաստանում չեն, հետևաբար չէին կարող մայրաքաղաքում շրջել շքախմբերով, հավաքվել ռեստորանում և մասնակցել ինչ-որ հանդիպումների ու հավաքների:
Զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ անհիմն լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից: