ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

04.07.2018 11:42 ՃՏ պատահարներ
Պատահարներ ավտոճանապարհներին

Հուլիսի 3-ին, ժամը 10.15-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենանյի վարորդը Երեւանի Արամի եւ Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 4-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Արտաշատի խճուղու եւ 1-ին նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 25-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆորդէ» եւ անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 20-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 15.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 34-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 17.25-ին. Երեւանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3302», «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը եւ 48-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ կողաշրջվել. 30-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով բուժօգնություն է ստացել «շտապօգնության» աշխատակիցների կողմից եւ հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին՝ «Սպիտակի ալրաղաց» կոմբինատի մոտ, «ԳԱԶ-310029» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել բետոնե սալիկին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի 29-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 07.20-ին, Գյումրի-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 3-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, տղամարդը իր «Ե-302» խոտհնձիչ տրակտորով Մ2-Ջերմուկ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից ու ենթարկվել վթարի, ինչի հետեւանքով ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: