Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից օգոստոսի 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 49 դեպքից բացահայտվել է 30-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 9, խարդախության 9, անձի առևանգման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 2 և խարդախության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 46-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: