Մահացավ պատահարից օրեր անց
28.07.2018 12:04
ՃՏ պատահարներ
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, ուղևորը` 1983 թ. ծնված Սուրեն Մարկոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: