Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արտաշատի խճուղում «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ են բախվել, որոնց վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 04:00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի մեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը:
65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 22:50-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 09:35-ին, Երևանի Ադոնցի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «ՈւԱԶ» մակնիշի մեքենաներ, որի հետևանքով «ՈւԱԶ»-ի 26-ամյա վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա մի տղմարդու: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ի սահմաններում, «Տոյոտա-էստիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Լոռու մարզի Գարգառ գյուղի Կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենայի վարորդը Վարդենիսի Վ.Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա մի տղամարդու:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:30-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայի վարորդը Այգեստան-Դալար ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 37-ամյա մի տղամարդու:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:45-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայի վարորդը Մրգանուշ գյուղի Նար-Դոսի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով և փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել 19-ամյա մի աղջիկ, ում հայտարարության համաձայն, վնասվածքը ստացել է Նիգավան գյուղում, տանը` ոտքը ոլորելու և 2-րդ հարկի աստիճաններից 1-ին հարկ ընկնելու հետևանքով:
Համապատասխան միջոցառումներով, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված վնասվածքները նա ստացել է նույն օրը, ժամը 14:30-ի սահմաններում, Նիգավան գյուղ տանող ճանապարհին` իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով ճանապարհից դուրս գալու և ձորակն ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: