Պատահարից 9 օր անց վարորդը մահացավ
21.04.2015 11:29
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատին, ինչ հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 20-ին, ժամը 03.30-ին, վարորդը` 1987 թ. ծնված Հովհաննես ՈՒմուրշատյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: