1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարզաբանում

28.03.2019 16:41 Պարզաբանում

Aravot.am լրատվական կայքում «Կայանում են՝ որտեղ ուզում են» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Լուսանկարներում երևում են մի քանի մեքենա, որ Արամի փողոցում կիսով չափ կանգնած են մայթին:
Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանները շուրջօրյա ծառայության ընթացքում ամեն օր հայտնաբերում և համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում չթույլատրված վայրերում կայանված մեքենաների վարորդների նկատմամբ:
Ինչ վերաբերում է կոնկրետ Արամի փողոցին, մասնավորապես՝ Արամ Մանուկյանի արձանի և մետրոյի կայարանի շրջակայքին, ապա մարտի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում նշված վայրում մայթին կայանելու համար տեղում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել /Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդված, մաս 27. տուգանքը՝ 20.000 դրամ/14 վարորդի նկատմամբ, 3 մեքենայի վարորդներին հնարավոր չի եղել հայտնաբերել, ուստի այդ մեքենաները ավտոքարշակով տեղափոխել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Այս ուղղությամբ ճանապարհային ոստիկանության միջոցառումները շարունակվում են: