ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

31.07.2018 12:51 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հայասա» մոտոցիկլետը եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան. մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 20.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 28-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 28-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի վարչական տարածքում իր «Նիսան»-ով քարին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 30-ին, ժամը 13.25-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: