1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

31.07.2017 11:57 ՃՏ պատահարներ

Հուլիսի 29-ին, ժամը 15.15-ին, Երևանի Զաքյան և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Միցուբիշի» ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:


***
Հուլիսի 30-ին, ժամը 17.20-ին, «Յագուար» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գ. Մահարու և Խ. Դաշտենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Տաթևիկ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Հուլիսի 30-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Այգևան-Սարդարապատ ճանապարհի սկզբնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված «ՎԱԶ-2101» և «Օպել Վեկտրա» ավտոմեքենաների, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաների արանքում կանգնած Ռ. Մարտիրոսյանը և վերջինիս որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Հուլիսի 30-ին ժամը 16.30-ի սահմաններում, Սևանի թերակղզու տարածքում «Նիսսան Առմադա» ավտոմեքենան բախվել է «Օպել»-ի և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ կանգնած Լ. Աբրահամյանին, Ս. Ազիզյանին և Լ. Գրիգորյանին, ովքեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հուլիսի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կապան-Նորաշենիկ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Հուլիսի 30-ին, ժամը 11-ի սահմաններում, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 33 հասցեում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՈւԱԶ-469» ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 17-րդ կմ-ում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: