1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի Պռոշյան փողոցի գրասենյակներից մեկում սպանության փորձ կատարողը ձերբակալված է

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Մհեր Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: