Պատահար Դիլիջանում
01.04.2015 18:07
ՃՏ պատահարներ
Ապրիլի 1-ին, ժամը 08.50-ին, Դիլիջանի Կալինինի և Իվանովի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց 200» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: