1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում

26.03.2015 16:30 ՃՏ պատահարներ

Մարտի 25-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 հասցեի դիմաց «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրին կայանված «Տոյոտա Քեմրի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների, իսկ «ԲԻԴ»-ը, շարունակելով ընթացքը, Շիրակի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց բախվել է կայանված «Օպել»-ի, որն էլ՝ մեկ այլ «Օպել»-ի, իսկ վերջինս էլ՝ «Մ-2140» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի վարորդը, 3 ուղևորները և «Օպել»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 25-ին, ժամը 12.20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով էլեկտրասյան լամպերը կոտրվել ու ընկել են նշված վայրում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վրա և վնասել շարժիչի ծածկոցը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: