1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.03.2015 16:55 ՃՏ պատահարներ

Մարտի 29-ին, ժամը 15.10-ին, Երևանի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 04.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Կիա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 22.20-ին, Երևանի Մայիսի 9-ի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաների, «ԳԱԶ-3110»-ն էլ բախվել է առջևում կայանված «Օպել»-ի:
«ՎԱԶ-2107»-երից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Մարտի 29-ին, ժամը 12.30-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 25 հասցեի դիմաց «ՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Մարշալ Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, որը մարտի 30-ին, ժամը 02.45-ին, Միրաք գյուղից բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի գերեզմանատան մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ճամբարակ-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մարտի 29-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 48-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյան փողոցում նրան վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը :
Կատարվում է քննություն:

***
Մարտի 29-ին, ժամը 16.55-ին, 61-ամյա մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Չարենցավանի 5-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտ անհայտ ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 77-ամյա մի կին, որը հայտարարել է, որ մեկ շաբաթ առաջ Էրեբունի զանգվածում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 20.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 10.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Առնո Բաբաջանյանի փողոցների խաչմերուկում «Նեոպլան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի թիվ 22 հասցեի մոտ անհայտ մակնիշի երթուղային ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել սրահում և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ռովեռ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Հրազդան-Ծաղկաձոր օղակաձև խաչմերուկի եզրաքարին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի 308-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենա է բախվել է «Մերսեդես Բենց Ե 240» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Պեժո»-ի ուղևորները` Իրանի Իսլամական Հանրապետության 3 քաղաքացիներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: