1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.03.2015 18:23 ՃՏ պատահարներ

Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 04.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կասյան փողոցի թիվ 5 հասցեի դիմաց բախվել է Կասյան փողոցը Բաղրամյան պողոտային միացնող կամրջի երկաթյա սյուներին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 18.10-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 39-րդ կ/մ-ին «Շեվրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, հարվածել ճամփեզրի բետոնե պատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան փողոցում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել խանութի պատին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010», «Միցուբիշի Պաջերո Լ 200» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջերո Լ 200»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով հանդիպակաց ուղեմաս` փորձել է հետադարձ կատարել, այնուհետև խոչընդոտ է ստեղծել հետևից երթևեկող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենային և վերջինս «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի հետ բախվելուց խուսափելու նպատակով դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել գետնին ամրացված մետաղյա ձողին ու շրջվել:
«Տոյոտա Պրադո»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 15.25-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շահումյան գյուղում «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ջիվանու փողոցի թիվ 40 տան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 5-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին` Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնսավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: