ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պահակ, բայց՝ գողությունների աջակից և մասնակից

10.07.2013 09:38 Գողություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նաև 1958 թ. ծնված Հրաչ Ա.-ին:
Պարզվել է, որ նա նշված տաքսի ծառայությունում աշխատելով որպես պահակ և նախնական համաձայնության գալով հիշատակված անձանց հետ՝ աջակցել և մասնակցել է նշված գողություններին:
Սերգեյ Մ.-ն, Վահան Ա.-ն, Գոռ Հ.-ն և Հրաչ Ա.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: