ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պահարանից գումար էր գողացել

18.01.2013 11:51 Գողություն

Հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Սևանի բաժնի  ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Զ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. սեպտեմբերի կեսերին, իր վստահությանը հանձնված բանալիներով դռները բացելով, մուտք է գործել Սևան քաղաքի սկզբնամասում գտնվող, 1974 թ. ծնված Գարեգին Խ.-ի կողմից նախկինում վարձակալած գերեզմանաքարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն և երկաթյա պահարանի միջից գողացել է Գարեգին Խ.-ին պատկանող 143.000 դրամ գումարը:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: