Տղամարդը վնասվածքներ է ստացել ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով
06.12.2018 12:35
Պայթյուն և վթար
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11.25-ին, շտապ օգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի պոլիտրավմա» վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գևորգ Ս.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, իր տանը, ինքնաշեն վառարանի պայթելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: