ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյուն ավտոտնակում

07.07.2014 12:22 Հրդեհ

Հուլիսի 6-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 54/Ա շենքի բակում մի ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում նշված շենքի ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են ավտոտնակի մուտքի դարպասները, ձախակողմյան պատը և ավտոտնակում գտնվող «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախ անվաթևի պլաստմասե հատվածը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: