ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյուն Վայքում

Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի, նստատեղի և վերջույթների հետին մակերեսային պատռված և այրված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վայք քաղաքում գործող մի   գազալցակայանի աշխատակից,  1986 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Պարզվել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.20-ի սահմաններում, նշված գազալցակայանում   «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենա  լիցքավորելու ընթացքում` ավտոմեքենայի գազաբալոնի պայթելու հետևանքով:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: