Պայթյուն և վնասվածքներ
21.03.2014 16:34
Մարմնական վնասվածք
Մարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: