ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. 8 հոգի վիրավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պայթյուն Հյուսիսային պողոտայում. 8 հոգի վիրավորվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 հոգի, որոնցից 6-ը` անչափահասներ։ Դեպքի վայր մեկնած տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչները պարզել են, որ նախնական տվյալներով՝ պայթել է վաճառասեղանի տակ գտնվող գլանանոթը, ինչի հետևանքով էլ հաճախորդները վնասվածքներ են ստացել։
Նշանակվել են պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական և այլ փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: