ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյունի առաջացման հանգամանքները և վնասի չափը պարզվում են

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.00-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մարմնի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Վարդան Ս.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը ժամը 13.40-ի սահմաններում, ՍՊԸ-ներից մեկին պատկանող հաշվապահական գրասենյակում, ծխախոտը վառելու նպատակով կրակայրիչից առաջացած պայթյունից:
 Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պայթյունի հետևանքով մասնակի այրվել է գրասենյակի գույքը, կոտրվել են գրասենյակի պատուհանի ապակին և գրասենյակի մոտ կայանված, Վարդան Ս.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին:
 Պայթյունի առաջացման հանգամանքները և վնասի չափը պարզվում են: 
 Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: