ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայթյունից «ՎԱԶ-2121»-ը վնասվել է

Մարտի 18-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակից պայթյուն է լսվել, կոտրվել են շենքի 1-ին և 2-րդ հարկերի ապակիները:
1963 թ. ծնված Հակոբ Դ.-ն ոստիկանության ծառայողներին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ին անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել նշված շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տակ, ինչի հետևանքով պայթյունից վնասվել է ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: