Պայթուցիկ՝ Մայակ թաղամասում
17.03.2015 12:41
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 3 շենքի դիմաց՝ ճամփեզրին, հայտնաբերել է ականանման առարկա /տեսակը պարզվում է/:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: