Պայուսակ գողացողին բերման ենթարկեցին տնից
02.07.2013 10:21
Բացահայտում են վետերանները
Հունիսի 26-ին, ժամը 17.26-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն մի բուժհաստատությունից պայուսակ է գողացել:
Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ միջոցառումների արդյունքում՝ Մեսրոպ Խ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, տնից բերման է ենթարկվել Բազումի բաժանմունք:
Պարզվել է, որ նա բուժհաստատության ավագ բուժքույր Կ.-ի աշխատասենյակի սեղանից գողացել է նրա պայուսակը, որում եղել է անձնագիր, բանկային քարտ և 37.000 դրամ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վանաձորի քննչական բաժին: