ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայուսակից գողացել է դրամապանակ

24.01.2017 16:39 Գողություն
Հունվարի 23-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18.20-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 153 շենքի մոտ թիվ 75/Ա երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1975 թ. ծնված Լուսինե Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 17.300 դրամ, սոցիալական, բանկային և բոնուսային քարտեր:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: