Հետախուզվում էր սպանության և գողության մեղադրանքով
19.01.2024 11:15
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 59-ամյա Կարեն Ծ.-ին, որը 2023 թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (Սպանությունը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: