Պաշտոնեական լիազորությունները չարաշահել ու և ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելու մեղադրանքով
06.12.2014 13:41
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի և 354 հոդվածի /ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: