Պաշտոնեական անփութությունից մինչև դատաքննությունից խուսափում
12.10.2016 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 10.05-ին, բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Մարտուն Ա.-ն, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի (պաշտոնեական անփութությունը) 1-ին մասի մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: