ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.06.2018 10:22 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ եւ 7-ամյա աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել մի քաղաքացի եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 24-ին, ժամը 23.00-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում իր կողմից վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով երկաթյա ցանկապատին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 13.20-ին, Երեւանի Գայի պողոտայի եւ Դ.Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» եւ «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Շիրակի խճուղում բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է առջևում կանգնած «ՎԱԶ-2107»-ի վարորդին, ով մարմնականն վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում՝ հետիոտների անցման համար նախատեսված վայրում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***


Մայիսի 31-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի 18-ամյա ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 200 մ գլորվել աջակողմյան ձորը։
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 31-ին, ժամը14.40-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի Գործարանային փողոցում կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ մոտ 10 մ գլորվել ներքեւ։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: