ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.08.2018 15:21 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդի, ինչից հետո վերջինս բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային։ Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 11.20-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «ԳԱԶ-2705»-ի 10-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Կոտայք գյուղից Կապուտան գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 36-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» եւ «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21723»-ի 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 224-րդ կմ-ին շրջվել է դաշտամիջյան հատվածում։ 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.20-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ֆրանսիայի Հանրապետության 30-ամյա քաղաքացի։ Նա հայտարարել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի մոտակայքում` մոտոցիկլով վթարի ենթարկվելու հետեւանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 196-րդ կմ-ին անհայտ մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ֆրանսիացու վարած «Կավասակի» մոտոցիկլին, ինչի հետեւանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: