Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին ժամը 00.45-ին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին՝ ավտոլվացման կայանի դիմաց, իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2123» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 51 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտրեկ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 36-րդ կմ-ին՝ Տափերական գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել գազատար խողովակին և կողաշրջվել: Երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 68-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: