Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 2-ին, ժամը 01.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը եւ «Օպել»-ի 54-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 08.50-ին, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բեկնազարյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 19.07-ին, Երեւանի Կիևյան կամրջի վրա իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21013» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Oգոստոսի 2-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել ԻԻՀ 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 18.45-ին, Երեւանի Դեմիրճյան եւ Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Oգոստոսի 2-ին, ժամը 00.20-ին, Երեւանի Բագրեւանդի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները եւ «Պորշ»-ի 24-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոց է դիմել 28-ամյա տղամարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է հուլիսի 29-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 23.5-րդ կմ-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով: Տղամարդը վերը նշված մեքենայի ուղեւորն է:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի նախկին ավտոկայարանի մոտակայքում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «Բելառուս» տրակտորը Կոտայքի մարզի Զառ գյուղի դաշտավայրում կողաշրջվել է։ 56-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 16-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Սայաթ-Նովայի փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել Հ.Նահապետի փողոց։ 80-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: