ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

05.09.2016 17:38 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 09.30-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Նորքի 6-րդ փողոցի թիվ 24 հասցեի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.00-ին, Նուբարաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զվարթնոց-Մասիս ճանապարհի 1-ին կ/մ-ին վրաերթի է ենթարկել 38-ամյա հեծանվորդի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երեվան-Մեղրի 317-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցով երթևեկելու ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատանալու պատճառով հարվածել է մայթեզրի ծառին:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
«Մերսեդես»-ներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 91 հասցեի դիմաց իրար են բախվել «Հոնդա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 16/2 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան խճուղու թիվ 37 հասցեի մոտ բախվել է քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 07.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքում վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, որից հետո բախվել է նշված վայրում կայանված «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված քաղաքացուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Աշտարակի Երևանյան և Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 1-ին փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվել է թիվ 16 տան քարե պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի վերջնամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20 և 25 տարեկան երկու երիտասարդի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 220-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: