ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար երկաթգծի Գեղանիստ գյուղի հատվածում. 62-ամյա տղամարդ է մահացել

10.09.2018 15:17 ՃՏ պատահարներ
Պատահար երկաթգծի Գեղանիստ գյուղի հատվածում. 62-ամյա տղամարդ է մահացել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.43-ին, «Հարավ կովկասյան երկաթուղի» ՓԲԸ օպերատիվ հերթապահից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի կամրջի տակ գնացքի տակ մարդ է ընկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.25-ի սահմաններում, երկաթգծի 7-րդ կմ 4-րդ պիկետում՝ Գեղանիստ գյուղի հատվածում, Երևան-Զոդ գնացքի 55-ամյա մեքենավարը հարվածել է չթույլատրված վայրում երկաթգիծն անցնող, 1956 թ. ծնված Մնացական Սաֆարյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: