1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.11.2014 12:01 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 08.00-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 33 հասցեի դիմաց «BMV» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա Ջի», որից հետո՝ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղից 500 մ հեռավորության վրա «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Այգավան-Ոսկետափ գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել Երևանյան խճուղու թիվ 2 հասցեի ցանկապատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «Նիսան Մարչ» և «Զիլ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.50-ին, Ախուրյան-Կառնուտ ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղյա տաղավարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի Մ-2 ճանապարհից Զառիթափ գյուղ տանող ճանապարհի 5,5-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: