1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.11.2014 17:40 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի 2 ուղևորները և «ԳԱԶ-2705»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 67-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Պարոնյան փողոցում վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-210330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 22.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 17.45-ին, «ԳԱԶ-32123» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան փողոցի շենքերից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մուրացանի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 02.30-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Աուդի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 04.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 5/7 հասցեի պատին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 10-րդ կմ-ին` Այնթապ գյուղի հատվածում, «Օպել-Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մասիսի Հանրապետության փողոցում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփաբաժանի մեջտեղում գտնվող գովազդային վահանակին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 119.2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդները և 3 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդի սթափության վիճակը պարզվում է:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 02.00-ին, 31-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ Երևանի Կորյունի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն, որից հետո բախվել մի խանութի ապակիների և դիմել փախուստի:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է 1994 թ. ծնված Ա. Դ.-ն՝ վարելով «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենա:
Ա. Դ.-ն նույն օրը, ժամը 15.00-ին, կամավոր ներկայացել է Երևան քաղաքի քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 16 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21104» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 9-ին, ժամը 00.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 21/2 հասցեի դիմաց «Պեժո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Պեժո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հետնամասում իրար են բախվել «Հոնդա», «Նիսան» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, որի ընթացքում վերջինս վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 02.40-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց ընկերոջ վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 8-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աճառյան փողոցում` Առինջ գյուղի մուտքի դիմաց, իրար են բախվել «Դեյվու և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Արզնի-Աբովյան 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրին կայանված, քարով բեռնված, «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: