1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

11.05.2015 17:32 ՃՏ պատահարներ

Մայիսի 9-ին, ժամը 21.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 94 տան դիմաց վրաերթի է ենթարկել 59 և 49-ամյա երկու տղամարդկանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է մայիսի 8-ին՝ իր վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի ճանապարհի մայթեզրի բետոնե պատնեշին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 93-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՈւԱԶ-23602» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը, ուղևորը, «ՈւԱԶ-23602»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղային տրավմա, գանգի հիմի կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է Երևան-Էջմիածին ճանապարհի 16,5-րդ կմ-ին՝ եղբոր վարած «Մերսեդես E-320» մակնիշի ավտոմեքենայի միջից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Բջնի-Արզական ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՈւԱԶ-4696» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 19.25-ին, Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում «Մերսեդես E 350» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սյունիքի Գեղանուշ գյուղի կենտրոնական հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 9-ին, ժամը 17.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ճանապարհին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 9 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 12 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21115» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Մարչ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Բագրևանդ փողոցի թիվ 36 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Զ. Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Ոսկետափ գյուղի հատվածում «Մերսեդես Բենց Ց180» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-100» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Կնունյանց փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շահումյան փողոցում իրար են բախվել «Մոսկվիչ-2140» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ-2140»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 10-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Հրազդանի Երևանյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը և «Ֆոլքկսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***

Մայիսի 10-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 43 հասցեի մոտ «ԲՄՎ 3161» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ 3161»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: