Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 11-ին, ժամը 13.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 7.00-ին, «Պորշ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել է 2/1 հասցեում գտնվող բենզալցակայանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 10.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Քանաքեռցու և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 300-րդ կմ-ին` Երասխ գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել հանդիպակաց ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 11-ին, ժամը 16.45-ի սահմաններում, «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Հոռոմ գյուղի թիվ 45 հասցեի դիմաց բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Միցուբիշի Կոլտ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: