1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.01.2015 18:03 ՃՏ պատահարներ

Հունվարի 9-ին, ժամը 19.40-ին, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի Զորակ գյուղի հատվածում «Մերսեդես Բենց Ե 240» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի էլանտրա», «Հոնդա Սիեռվի» և «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա Սիեռվի»-ի վարորդը, 2 ուղևորները և «Ֆոլքսվագեն Ջետտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 9-ին, ժամը 20.50-ին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի 1-ին փողոցի թիվ 34 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 04.30-ին, Երևանի Բագրատունյաց և Ս.Տարոնցի փողոցների խաչմերուկներում իրար են բախվել «ԳԱԶ-52» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 10-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենա է բախվել «3-143» մակնիշի ավտոգրեյդելի:
«ՎԱԶ-21124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 13.00-ին Երևանում` Հանրապետության հրապարակում, իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց «Դասիա Լոգան» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Դասիա Լոգան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Գարեգին Նժդեհի ու Ռոստովյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» և «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենաների:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 80-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 10.00-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Թումանյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: