1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.11.2014 11:37 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.30-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել  «ԲՄՎ մակնիշի երկու և  «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոց է տեղափոխվել 28-ամյա տղամարդ և հայտնել, որ Երևանի Ե. Քոչարի փողոցում  անհայտ մակնիշի  ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.50-ին,  Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 49 հասցեի դիմաց իրար են բախվել   «Օպել»   և   «ԲՅՈՒԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՅՈՒԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է նշված վայրում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 23.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 198 հասցեի դիմաց իրար են բախվել   «Մերսեդես Բենց»  և   «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես Բենց»-ը բախվել է նշված վայրում կայանված «ԶԻԼ-130»  մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բատիկյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 04.50-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 04.00-ին  Երևանի Զ. Սարկավագի փողոցում  «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց  և բախվել մայթեզրի քարին ու էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Նորապատ-Հայկավան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել   «Մերսեդես E-240» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.15-ին, Երևան-Իջևան ճանապարհի 135-րդ կմ-ին «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 18.25-ին, ոստիկանությունում հաղորդում  ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին «Ֆրեդլայներ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել:
Նույն օրը, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: