ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

14.04.2015 18:27 ՃՏ պատահարներ

Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, Երևանի Սարալանջի նորակառույց ճանապարհի կամրջի վրա «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով երթևեկելի մասից` գլորվել ձորը:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 12.55-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 52-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ` վայր ընկնելու հետևանքով:
Ապրիլի 13-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել նույն կինը և հայտնել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 12-ին, ժամը 16.20-ին, 1975 թ. ծնված Գնել Մ.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 22.30-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Ապրիլի 13-ին, ժամը 20.10-ին, «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 01.20-ին, Երևանի Խուդյակով փողոցի թիվ 8 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21021» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 12-ին, ժամը 21.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի Մխչյան գյուղի հատվածում ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ և «FAW CA» մակնիշի ավտոբուս:
Ապրիլի 13-ին, ժամը 07.30-ին, «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: