Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ.Արտաշատ գյուղի Գալստյան փողոցի թիվ 34 տան դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մինսկ» մակնիշի մոտոցիկլետը Երևան-Երասխ ճանապարհի 54-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Կենտրոնական և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Եղնիկասար կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբի. ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ե.Չարենցի փողոցի թիվ 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: