Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 16-ին, ժամը 02.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 120 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 17.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 108/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 19.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավետ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ 520» և «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ 520»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արմավիրի Մաշտոցի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե պանելներին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աբովյանի Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 19.30-ին, Գյումրի-Ախուրյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Վարդահովիտ ճանապարհի 21-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ջրատար խողովակին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհի 82-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Տոյոտա-Գրանտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: