ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

21.05.2015 12:00 ՃՏ պատահարներ

Մայիսի 21-ին, ժամը 00.40-ին, «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 61 տան դիմաց` մայթի վրա կայանված «Նիսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 02.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց շարժվող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի 4-րդ միկրոշրջանի տպարանի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին` խաղատան դիմաց, իրար են բախվել «Օպել Վեկտրա», «ԳԱԶ 24» և «Պաջերո Իյո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Պաջերո Իյո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գորիս ավտոմայրուղու` Շինուհայր գյուղ տանող ճանապարհի հատման խաչմերուկում «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ անրակի կոտրվածք, ձախ թիակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1964 թ. ծնված Արկադի Գ.-ն և 1953 թ. ծնված Կառլեն Ջ.-ն, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ Արկադի Գ.-ն և Կառլեն Ջ.-ն վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում նշված գյուղի սարամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արծվաբերդ-Այգեձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2103»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: