Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 21-ին, ժամը 20.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 21-ին, ժամը 9.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 56 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 21-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով աջ ձեռքով հենվել է դիմապակուն և ստացել մարմնական վնասվածքներ, այնուհետև բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 21-ին, ժամը 20.45-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 113 հասցեի մոտ իրար են բախվել «ԶԱԶ» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԶԱԶ»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք և հրաժարվել բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ անձը վարելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել:
Շտապօգնության խումբը վարորդին տեղում ցուցաբերել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 21-ին, ժամը 8.00 ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: